National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.04.2015
Մարոկկոյի պատվիրակությունն Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի երկու երկրների բարեկամական հարաբերություններում, եւ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ քաղաքական ու միջկուսակցական երկխոսության ակտիվացմանը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նա կարեւորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին եւ երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ հույս հայտնելով, որ դեսպանն ու հյուպատոսը իրենց գործուն աջակցությունը կունենան այդ կապերի ամրապնդման հարցում:

Մինա Թունսին եւ Մեհդի Լարակին հաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստելու երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը, կին խորհրդարանականների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, համագործակցությանը նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am